16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ոչ մի առանցքային պաշտոնյա այս փուլում չի փոխվելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած բոլորն անհանգիստ ու անհամբեր սպասում են ապրիլին՝ ենթադրելով, որ խոշոր փոփոխություններ են լինելու կառավարման համակարգում, սակայն մենք տեղեկացանք, որ գրեթե ոչ մի փոփոխություն չի լինելու։ Բանն այն է, որ մինիմում-ծրագիրը մեկն է՝ Սերժ Սարգսյանի անցնցում, հարթ, վստահության մեծ ռեսուրսով վարչապետ նշանակվելը։

Ուստի բոլոր խնդիրների լուծումը հետաձգվել է մինչեւ տարեվերջ՝ ոչ մի առանցքային պաշտոնյա այս փուլում չի փոխվելու։ Բոլորով հաշտ-համերաշխ, ուրախ-զվարթ, առանց ավելորդ դժգոհների ու դժգոհությունների լուծելու են թիվ մեկ խնդիրը։ Բոլոր կառուցվածքային, կադրային, բովանդակային փոփոխությունները, տեղափոխությունները կկատարվեն տարեվերջին, երբ իշխանության հավերժացման հետ կապված կրքերը հանդարտված կլինեն, մանր-մունր բողոքի ակցիաները՝ ճնշված, եւ երկիրը կմտնի երկարատեւ թմբիրի շրջան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ