«Հայփոստի» վրա աչք են դրել. Ժամանակ
«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ «Հայփոստում» միջազգային աուդիտ է, որի նպատակը ընկերության ներկա վիճակի իրական գնահատումն է:
Ընկերության աշխատակիցները անորոշ վիճակի մեջ են և չգիտեն, թե ինչ է լինելու իրենց հետ: Ընկերությունում լուրեր են շրջանառվում, որ արգենտինահայ ներդրող Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունը կարող է հրաժարվել «Հայփոստի» հավատարմագրային կառավարումից, իսկ ընկերության վրա աչք ունի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ: Թե հատկապես ով՝ առայժմ հայտնի չէ:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: