«Մարդիկ ագահությամբ գերշահույթի են ձգտում»
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասում է, որ յուրաքանչյուր կազմակերպություն, որ կանխատեսում է անում, ունի իր շահերը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Համաշխարհային բանկի կողմից 2018 թվականի վերաբերյալ կանխատեսված տնտեսական աճին, որը 3.8 տոկոսի սահմաններում է, իսկ Կենտրոնական բանկի կողմից կանխատեսվում է 4.5 տոկոս:
Տնտեսագետ պատգամավորն ընդգծեց, որ տարբեր են մեթոդաբանությունները, մակարդակային առումով կարող է մի փոքր այլ թիվ երևալ:
Վարդան Բոստանջյանի խոսքով՝ այստեղ կարևորն այն է, որ քաղաքացին իր վրա զգա տնտեսական աճը: «Գնաճ կա տարվա սկզբից: Նախագահ Սերժ Սարգսյանն էլ խոսեց այդ մասին ու ասաց, որ դա նաև ագահության խնդիր է: Մարդիկ կան, որ գերշահույթի են ձգտում անհիմն կերպով:
Գնաճն էլ կարող է լինել,բայց այն պիտի վերահսկելի լինի, իսկ մարդու եկամուտներն էլ պիտի անընահդտ չպակասեն: Այսինքն՝ առաջնահերթ պետք է պայքարել, որ մարդու աշխատավարձը բարձրանա, եկամուտն աճի»: