30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խորհրդարանում մի գույն պակասեց. Սամվել Ֆարմանյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննեսյանի` Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակվելուն՝ գրել է.

“Առանց չափազանցության, պարոն Հովհաննեսյանը իր պատկառելի գիտելիքներով, միջազգային հարաբերությունների փայլուն իմացությամբ, քաղաքական խարիզմայով, կապերով ու հարուստ կենսափորձով պատիվ կբերեր աշխարհի ցանկացած երկրի դիվանագիտական կորպուսի: Կասկած չկա, հատկապես Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մեր երկրի շահերը ԵՄ-ի սրտում կհետապնդվեն առավելագույնս: Ես ամենայն բարիք եմ մաղթում դեսպան Հովհաննեսյանին: 

Մյուս կողմից, այս նշանակմամբ խորհրդարանն աղքատացավ, մի շատ կարեւոր գույն, տեսակ խորհրդարանում այլեւս չի լինի, վախենամ՝ ընդմիշտ”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ