06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՊԵԿ-ի նախագահը շնորհավորել է

Տարեմուտի առթիվ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը դեկտեմբերի 28-ին պարգեւատրել է համակարգի մի խումբ աշխատակիցների: Ձեւավորված ավանդույթի համաձայն` Կոմիտեի նախագահն անձամբ է խրախուսել այն աշխատակիցներին, ում դրսեւորած ջանքերով համակարգի ձեռքբերումներն ավելի առարկայական են դարձել 2013 թվականի ընթացքում: Մաքսային գործի բնագավառում հատուկ ծառայությունների համար Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով մի շարք աշխատակիցներ պարգեւատրվել են “ՀՀ պատվավոր մաքսային ծառայող” եւ “Մաքսային ծառայության  առաջավոր”  կրծքանշաններով:

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու եւ աշխատանքի նկատմամբ նվիրվածություն ցուցաբերելու, գերազանց եւ բարեխիղճ ծառայության համար կոմիտեի մի խումբ աշխատակիցներ հուշանվերներ են ստացել: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրամանով 43 աշխատակցի հայտարարվել է շնորհակալություն, 613 աշխատակիցների շնորհվել են հարկային եւ մաքսային ծառայությունների դասային եւ հատուկ կոչումներ, եւս 108 աշխատակից արժանացել է դրամական պարգեւի, ինչպես նաեւ վաղաժամկետ հանվել են համակարգի 17 աշխատակցի կարգապահական տույժերը:

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ