30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լավագույն փոխնախարարը՝ Խաչիկ Ասրյանն է

“Անալիտիկ” կենտրոնը դեկտեմբերի 27-ին  ամփոփեց “ԱՍ” քաղաքական- հասարակական մրցանակաբաշխության արդյունքները:

“Տարվա լավագույն փոխնախարար” կատեգորիայում ներկայացված էին 10 փոխնախարարներ, որոնց ընտրությունը կատարվել էր՝ ելնելով բնակչության շրջանում սոցհարցումների  եւ “Անալիտիկ” կենտրոնի վերլուծություններից:

Ներկայացված 10 փոխնախարարներն էին՝

 1. Վաչե Տերտերյան- Տարածքային կառավարման նախարարություն

2. Խաչիկ Ասրյան- Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն

3. Պավել Սաֆարյան- Ֆինանսների նախարարություն

4. Կարինե Մինասյան- Էկոնոմիկայի նախարարություն

5. Սիմոն Պապյան-  Բնապահպանության նախարարություն

6. Գրիշա Բաղիյան- Գյուղատնտեսության նախարարություն

7. Շավարշ Քոչարյան- ԱԳՆ

8. Հայկարամ Մխիթարյան- Արտակարգ իրավիճակների նախարարություն

9. Վահե Ջիլավյան- Սփյուռքի նախարարություն

10. Կարինե Հարությունյան- ԿԳՆ

 Առցանց քվեարկության արդյունքում Տարվա լավագույն փոխնախարար կատեգորիայում 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Կրթության  եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, 2-րդ հորիզոնականը՝ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Տարվա լավագույն փոխնախարար կոչմանն արժանացավ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար  Խաչիկ Ասրյանը:

Henaran.am-ը շնորհավորում է Խաչիկ Ասրյանին, մաղթում էլ ավելի բեղմնավոր աշխատանք:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ