29 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Կալանավորվել է հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն Կայարանցի Թևոսիկի նկատմամբ:

 Դատավոր Մեսրոպ Մակյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննիչի միջնորդությունը և Թևոսիկը տեղափոխվեց “Նուբարաշեն”  քրեակատարողական հիմնարկ:

Նա կասկածվում է անձի առևանգում կատարելու մեջ: 

Մանրամասները` SHAMSHYAN.com կայքում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ