Լռելն անհնար է.ավտովթարի հետևանքով մահացած 22 ամյա դերսան Ջիվան Նիկոլյանի եղբոր բաց նամակը
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/971201_14821901_1388211959.jpg)
2013 թվականի դեկտեմբերի 6-ին ավտովթարի հետևանքով մահացած 22 ամյա դերսան Ջիվան Նիկոլյանի եղբոր` Գրիգոր Նիկոլյանի բաց նամակը`
Եթե հիշում եք սույն թվականի դեկտեմբերի 6-ին Արարատում տեղի էր ունեցել ավտովթար, որի պատճառով մահացել էր եղբայրս` 22 ամյա դերասան Ջիվան Նիկոլյանը, Արդեն գրեթե մի ամիս է անցել, բայց այդ մարդասպան վարորդը ազատության մեջ է: Եվ քանի որ մեր անօրեն երկրում օրենքն ուժ չունի, դրա համար էլ խնդրում եմ լուսաբանել այս անօրինությունները, որոնք կատարվում են մեզ հետ: Օգնեք որ այդ վարորդ կոչեցյալը ստանա իր արժանի պատիժը:
Քննիչը, որ զբաղվում է այս գործով մեզ ասում է. որ վարորդը ձերբակալված չէ քանի որ գործը գտնվում է փորձաքննության փուլում: Այդ դեպքում ինչպես է ստացվում որ Վարդան Պետրոսյանին ձերբակալեցին անմիջապես, դեռ հիվանդանոցից դուրս չգրված, իսկ սրան ով ոչ մի վնասվածք չի ստացել անարդարացի պատճառներով դեռ ազատության մեջ է:
Երկար ժամանակ լռել ենք, բայց հիմա լռելն անհնար է: