09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Իրար հաջորդող վթարներ՝ Հրազադանում shamshyan.com

Այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Հրազդանի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով կողաշրջվել են Ford և ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաներ։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր, վիրավորներ չկան։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում վթարի մեջ հայտնված վարորդներն ասում էին. «Եթե պատկան մարմինները կատարեին ճանապարհի մշակման աշխատանքներ, ապա այս մերկասառույցը չէր լինի»։ 

Մի քանի վարորդներ, չսպասելով ԱՊՊԱ-ին, իրենց մեքենաները տեղափոխել են դեպքի վայրից, քանի որ հույս էլ չունեն, որ թե ԱՊՊԱ-ն, թե, առավել ևս, Հրազդանի Ճանշինը կփոխհատուցեն։

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ավտոմեքենաները ձորը չեն գլորվել, քանի որ կողաշրջվելով բախվել են ծառերին։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։a931f481cf4e8ea08166930bf911d7c5.thumb

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ