06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Դաշնակցական 3 նախարարներին կարող են փոխել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլից առաջ այլ ընտրություններ էլ են սպասվում՝ մարտ ամսին, օրը դեռ որոշված չէ, ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն պատրաստվում է ընդհանուր ժողով անցկացնել, որի ժամանակ ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր քննարկելուց զատ կընտրեն նաեւ հայաստանյան ղեկավար կառույց՝ Գերագույն մարմին։ Այն վերընտրվում է 2 տարին մեկ։

Մեր տեղեկություններով, նոր մարմնում կլինեն փոփոխություններ։ Հենց ԳՄ-ն էլ կորոշի՝ շարունակելո՞ւ են ՀՅԴ 3 նախարարներն ապագա կառավարությունում աշխատել, թե՞ փոխարինվելու են նոր կուսակցականներով։

Ի դեպ, շաբաթ, կիրակի օրերին էլ ՀՅԴ հայաստանյան, Արցախի, որոշ եվրոպական երկրների կառույցները հերթական ժողովն են արել Երեւանում, որի ժամանակ Բյուրոն հանդես է եկել հաշվետվությամբ, տարբեր հարցեր են քննարկել, պատասխանել ժամանած մոտ 25 ներկայացուցիչների հարցերին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ