23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հեռացողի ‘էֆեկտ”

Թեև Ամանորին շատ քիչ է մնացել, սակայն քաղաքական կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլև ավելի են թեժանում: Գնալով, կարծես, ավելի են սրվում ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները: Ճիշտ է, այն դեռևս հեռու է կոնֆլիկտային համընդգրկունությունից, ավելի շատ ֆրագմենտար բնույթ է կրում, սակայն ակնհայտ է, որ այն նաև վաղուց դուրս է եկել լատենտայինի ոլորտից և դարձել ակնառու:

Այս հակամարտության ճիշտ գնահատման համար կարևոր է նաև նշել, որ այն իր տեսակով մոտիվացիոն չէ, արժեքային խորքային բախումներ դեռևս չկան, սակայն սրություն նկատվում է: Հավանաբար, հիշյալ  կուսակցություններին շատ բաներ կապում են թե տնտեսական, թե վարչական, թե ծանոթությունների մակարդակով, որպեսզի գնան առճակատման, դրա համար էլ հիմնականում կուսակցության առանձին դեմքերի մակարդակում ենք ականատես լինում հակասությունների:

Իր դիրքերը պահպանած Տիգրան Սարգսյանը, ում հրաժարականի մասին, ինֆորմացիոն ազդակներ սպրդեցին մամուլ և տեղի ունեցան բավական բուռն քննարկումներ, կարծես ստանձնել է ՀՀԿ-ի ծանր հրետանու դերը, որը պետք է ծանր հարված հասցնի օրեցոր անկանխատեսելի դարձող ԲՀԿ-ին: Ընտրվեց բավական հարմար թիրախ:

Օֆշորային հայտնի սկանդալը դարձավ ԲՀԿ-ի վրա գրոհի պատվար, որը փորձարկեց ՀՀ վարչապետը՝ Օսկանյանին մեղադրելով այդ պատմությանում ունեցած մասնակցության մեջ: Իսկ ինչո՞ւ հենց Օսկանյանը:

Ինֆորմացիոն պատերազմի կարևոր բաղադրիչներից է թիրախների ընտրությունը և այնպիսի ինֆորմացիան, որը կընկալվի լսարանի կողմից, բայց նվազագույնի կհասցնի կամ առավելագույնի չի հասցնի հակառակորդի ուժեղ հակազդեցությունը:

Դառնանք բուն պատճառներին, առաջին. բանն այն է, որ Օսկանյանին ԱԱԾ-ն մեկ անգամ անհանգստացրեց մութ գործերի մեղադրանքով, դա որքան էլ վստահություն չներշնչեր, որքան էլ քաղաքական ենթատեքստ հետապնդեր, այնուամենայնիվ, հանրությունը ստացավ նրա անվան շուրջը “մութ պատմության” ինֆորմացիա: Երկրորդ պատճառը Օսկանյանի կուսակցական, այսպես ասած, ”չիդենտիֆիկացիան” է:

Նրա կերպարը չի ընկալվում ԲՀԿ-ական կերպարով, նույնիսկ խոսակցություններ էին գնում, որ կուսակցությունից դուրս գալու և նորը հիմնելու ցանկություն ունի, ուստի այսպիսի մոտեցումը կարող է մեղմել ԲՀԿ հակազդեցությունը, ինչպես նաև հեռու պահել հանրությանը ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները որպես կոնֆլիկտային ընկալելու կամ պատկերացնելու հակումներից:

Եվ երրորդ հավանական պատճառը վարչապետի անձն է, ում հրաժարականի մասին նույնպես շատ է խոսվել, ով կարող է “հեռացողի էֆեկտ” ստեղծել (թեկուզ հեռանալու միտք էլ չկա), որը թույլ կտա և կոշտ հայտարարություններ, և թույլ չի տա հարվածներ կուսակցությանը՝ վերցնելով դրանք իր վրա:

Իշխանությունն արհեստականորեն տարանջատել է կառավարությանը, որը երբեմն քննադատության ալիքը վերցնում է իր վրա՝ “զոհելով մասնիկը ապահովելով ամբողջը” տրամաբանությամբ:

Այսպիսի գործելաոճով իշխող մեծամասնությունը ոչ միայն Բարգավաճ Հայաստանին հեռու է պահում հեղափոխական գայթակղումներից, ոչ միայն շեղում է ընդդիմության թիրախը, այլև լուրջ մեղադրանքով փորձում է վարկաբեկել նրան, դարձնել կազմակերպական-մոբիլիզացիոն առումով անվստահելի ու դեֆեկտիվ, վարքաբանական առումով՝ կանխատեսելի ու վերահսկելի: Հետաքրքիր կլինի սպասել ԲՀԿ-ի արձագանքներին, որոնք թեև չուշացան, սակայն խոսքը գնում է ավելի շատ քաղաքական պատասխանի մասին: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ