07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Որտե՞ղ են ամանորը նշում Հովհաննիսյանները

”Երազանքներով լի, ցավերով լի, բարձրունքներով լի ու անսպասելի իրադաձություններով լի տարի էր”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տիկին Արմենուհին` ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կինը:

”Այս տարի դուրս եկանք ավելի ուժեղացած, համոզմունքով, որ պետք է շարունակենք մեր պայքարը, պետք է լինենք ժողովրդի կողիքն, ամեն ինչ անենք, որ մեր երկիրը դառնա այն երկիրը, որտեղից ոչ թե մարդիկ հազարներով լքեն, այլ վերադառնում են”,-2014-ից հենց սա է ցանկանում մեր զրուցակիցը:

”Իսկապես կուզեի, որ այնպիսի պայմաններ ստեղծվեին, այնպիսի հարուստ, բարեկիրթ ու օրինական երկիր լինենք, որ մեծ հոսք ունենանք, ու մեր հայրենիքը հարստանա ու իր թեևի մեջ վերցնի մեծերին ու փոքրերին”:

Արմինե և Րաֆֆի Հովհաննիսյանները ամանորը նշում են ԱՄՆ-ում` Լոս Անջելոսում իրեն հարազատների հետ:

Տիկին Արմենուհին նաև պատմեց, որ ամուսինը իրեն հիմնականում հետաքրքիր նվերներ ամանորին չի անում, այլ ոչ տոնական օրերին:

”Իրեն ամենաթանկագին նվերները լինում են ծաղիկներ, բույսեր հավաքված տարբեր խորհրդանշական բաներից, վերջինը Նեմռութ սարից բերած ծաղիկ էր”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ