«Մենք պայքարելու ենք, որ տրանսպորտի սակագինը չբարձրանա»/տեսանյութ/
«Մտավախություն կա, որ տրանսպորտային նոր ցանցի նախագիծը չի իրականացվի` կապված ավտոբուսների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարների և տրանսպորտի սակագնի հետ»,-այս մասին այսօր՝ հունվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ, Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի անդամ Կարեն Չիլինգարյանը:
Չիլինգարյանի խոսքով՝ ավտոբուսներ ձեռք բերելու համար մեծ վարկ պետք է վերցնել, մոտ 100 մլն դոլարի մասին է խոսքը.« Հարց է` արդյոք կկարողանա՞ մեր կառավարությունն այս գումարները բերել, թե ոչ»,- նշեց նա:
Մյուս խնդիրը, Կարեն Չիլինգարյանի համոզմամբ, կարող է առաջանալ նոր տրանսպորտի սակագինը որոշելու հարցում:
«Մենք պայքարելու ենք, որ սակագինը չբարձրանա կամ չնչին բարձրանա: Կարող է մեկանգամյա երթևեկության համար այլ գին լինել, բազմամյայի համար` այլ»,-մանրամասնեց Կարեն Չիլինգարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: