ՀՊՏՀ-ի պատասխանը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդը իր ափսոսանքն է հայտնում երեկ համալսարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Ցավում ենք, որ կրքերն անցել են թույլատրելիի սահմանները, և մեր որոշ ուսանողներ տրվել են բուհ եկած որոշ անձանց սադրանքների, ինչի արդյունքում բուհի ներսում երկուստեք հնչել են համալսարանական միջավայրին ոչ հարիր արտահայտություններ:
Ներողամտություն ենք հայցում բոլոր այն աղջիկներից, կանանցից և լրագրողներից, որոնց երեկ հույզերի ազդեցության տակ ակամայից նեղացրել են մեր ուսանողները:
Առիթից օգտվելով` շնորհավորում ենք բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ակնկալում ենք հետագայում սերտ համագործակցություն և փոխադարձ հարգանք:
Հիշեցնենք, որ երեկ այստեղ թեզ էր պաշտպանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, և ուսանողները լրագրողներին խոչընդոտել էին ներկա գտնվել թեզի պաշտպանությանը: