06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Խնդիրն այն չէ, թե որ փողոցի վրա է կայացվելու որոշումը՝ Մելիք-Ադամյանի, Բաղրամյանի, թե այլ»

Նկատել եք՝ ոչ մի հանրապետական երբեք սեփական կարծիք չի հայտնում։
Ո՞վ է լինելու նոր նախագահը։
Պահը կգա, կքննարկենք, համապատասխան ժամին դուք կիմանաք, օրը կգա, բարին՝ հետը, կասենք օրենքով սահմանված ժամկետում ու սենց բլա-բլաներ։
Բոլորս էլ հասկանում ենք՝ նրանք ո՛չ սեփական կարծիք են հայտնում, ո՛չ էլ թեկնածու առաջադրում։ Շուտով բոլորը կսկեն գովել Արմեն Սարգսյանին, չնայած կարծում եմ՝ մի մասի սրտով շատ չի լինի վերջինիս թեկնածությունը։
Շուտով կդառնանք խորհրդարանական երկիր, և որոշումների որակն ուղղակի կախված կլինի որոշումների ընդունման ձևից։ Ես համակարծիք չեմ այն վերլուծաբանների կարծիքի հետ, որ ամենամեծ վտանգն այն է, որ քաղաքական որոշումները կընդունվեն պետական ինստիտուտներից դուրս՝ Մելիք-Ադամյանում, և մենք պսևդոսովետական սիմբիոզ կունենանք։
Խնդիրն այն չէ, թե որ փողոցի վրա է կայացվելու որոշումը՝ Մելիք-Ադամյանի՞, Բաղրամյանի՞, թե՞ այլ։ Ողջ պրոբլեմը որոշումների կայացման մեխանիզմների մեջ է։
Երբ չկա ներկուսակցական դեմոկրատիա, չկա բանավեճի, ֆրակցիոնիզմի մշակույթ և ավանդույթ, քաղաքական գործիչը, պատգամավորը զուրկ է պրոցեսի վրա ազդեցությունից, ինքնուրույնությունից ու, վերջիվերջո, պատասխանատվությունից, երբ քաղաքական որոշման գործընթացը փակ է և անթափանց, ինչ տարբերություն, թե միանձնյա որոշումը որ փողոցում և ում կաբինետում կկայացվի։

Պետրոս Ղազարյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ