27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սաուդյան Արաբիայում արագ տեմպերով ընդլայնվում են կանանց իրավունքները

Եթե ինձ հարցնեն՝ որ երկրում են ամենից արագ տեմպերով ընդլայնվում կանանց իրավունքները, առանց վարանելու կպատասխանեմ՝ միանշանակ, Սաուդյան Արաբիայում:

Դատեք ինքներդ. ընդամենը 2017 թ. սեպտեմբերին ավտոմեքենա վարելու իրավունք ձեռք բերած սաուդցի կանանց հետևողականորեն թույլատրվեց, բացի թեթև մարդատար մեքենաներից, վարել նաև բեռնատարներ, տրակտորներ: Սաուդցի կանանց ամենավերջին «ձեռքբերումը», սակայն տաքսի վարելու իրավունքն է, որը թագավորության իշխանություններն արտոնել են արդեն ընթացիկ տարվա մարտից: 
Ավելին՝ հանրահայտ Uber և նրա մերձավորարևելյան մրցակից Careem ընկերություններն արդեն իսկ հայտարարել են կին վարորդների աշխատատեղեր ստեղծելու մասին: Ընդ որում՝ Careem-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ կին վարորդների ծառայություններից կարող են օգտվել միայն կանայք և ընտանիքներ: Կին վարորդները կարող են աշխատել ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին՝ խստորեն պահպանելով 8-ժամյա աշխատանքային ռեժիմը: 
Հարկ է նշել, որ նման գործելաոճով սաուդյան իշխանությունները ոչ միայն երկրի և հասարակության ազատականացման տպավորություն են փորձում ստեղծել, այլև սոցիալական խնդիր են լուծում՝ ստեղծելով կանանց համար շուրջ 10 հազար հավելյալ աշխատատեղ:

Արմեն Պետրոսյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ