07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Դիզվառելիքի և բենզինի թանկացման պատճառով ֆերմերները խնդրի առաջ կկանգնեն /տեսանյութ/

Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հշեց՝ հաշվարկներ են արվել, որոնց արդյունքում ա պարզվել է ՝ ֆերմերների  ֆինանսական բեռն է՛լ ավելի է մեծացել։
Ինչպես հայտնի է, դիզվառելիքը, բենզինը թանկացել են, իսկ դրանք լայնորեն կիրառվում են նաև գյուղատնտեսական աշխատանքների իրականացման մեջ․ այնպես որ, ֆերմերները այստեղ մեծապես կտուժեն։

«Դիզվառելիքի և բենզինի թանկացման պատճառով  մեկ հեկտարի  համար թանկացում եղել է 10-40 հազար դրամով։ Օրինակ  ռուս ֆերմերը պետությունից սուբսիդիա  է ստանում, իսկ Հայաստանում ոչ մի սուբսիդավորում չկա: Այս ուղղությամբ կառավարությունը լուրջ ծրագիր պետք է իրականացնի։

Երեք ծրագիր ենք մշակել։ Դրանք առաջիկայում կներկայացնենք կառավարությանը։ Առաջինը վերաբերում է անասնակերի բազայի վերականգնմանը, որը մենք կորցրել ենք, ինչը կբերի մսի գնի էժանացման, կաթի արտադրության ավելացման, երկրորդը՝ բանջարաբոստանային կուլտուրաների և կարտոֆիլի նոր սորտերի զարգացում, որոնց համար կարկուտը վտանգավոր չէ և ամենակարևորը՝ լոլիկի արտադրության վերականգնումը Հայաստանում»,-ասաց  բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ