03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Եղել է վիրավորական ձևակերպում, հնչել է բավական կոշտ մեկնաբանություն»

«Բոլոր դեպքերում պատասխանը կարող էր փոքր ինչ այլ լինել: Ես չէի ուզենա գույները խտացնել և այդ գրառման հետ կապված՝ ծայրահեղ վիճակ ստեղծել, որովհետև հասարակության մեջ քաղաքական համակարգում պետք է հանդուրժողականության մթնոլորտ ձևավորենք և կարողանանք փոխադարձ հարգանքի սկզբունքով շփվել քաղաքացիների հետ»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն՝ անդրադառնալով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` ֆեյսբուքում զինծառայող Ալբերտ Դալլաքյանի համար դրամահավաքություն ձեռնարկելուն և քաղաքացիներին մեկնաբանություններին պատասխանելուն:

Հարցին, թե արդյոք նախարարը պահպանել է քաղաքավարության նորմերը, Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Եղել է վիրավորական ձևակերպում, հնչել է բավական կոշտ մեկնաբանություն ներկայացված այդ առաջարկի կապակցությամբ, պատասխանը բոլոր դեպքերում գուցե կարող էր լինել մի փոքր այլ կերպ»:

Նահապետյանը նշեց, որ ողջունելի է համարում նախարարի՝ դրամահավաք կազմակերպելու նախաձեռնությունը: «Վերջին շրջանում մեծածավալ աշխատանք է իրականացվել՝ հատկապես օրենսդրության վերանայման հետ կապված: Մենք ընդունել ենք նոր օրենքներ: Հիմա էլ բավականին մեծ ծավալի աշխատանքներ են ներկայացվելու` շուտով զինված ուժերի արդիականացման ծրագիր է ներկայացվելու, դրանք լրջագույն աշխատանքներ են և ուղղված են հզորացնելու մեր պաշտպանական կարողությունները, այդ իմաստով դրական պետք է գնահատեմ նախարարի գործունեությունը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ