02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԳՆ-ում հայտնվելու ամենահավանական թեկնածուն համարվում է Արմեն Աշոտյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլը հեղեղված է ապրիլին ընդառաջ կադրային փոփոխությունների մասին լուրերով։ Սակայն դրանց մի մասն արհեստածին են՝ հավակնորդների կողմից դաշտ նետված։ Մասնավորապես՝ վերջերս գրում են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնանկ անելու կամ արտաքին գործերի նախարարություն տեղափոխելու մասին։ Մինչդեռ իշխանական մեր աղբյուրները հերքում են դա եւ «հավակնորդների» ականջները տեսնում։

Այս պահին Վիգեն Սարգսյանին ՊՆ-ից ԱԳՆ տեղափոխելու ծրագիր չկա, ինչպես չկա Նալբանդյանին ԱԳՆ-ից հանելու ծրագիր, գոնե՝ մինչեւ տարեվերջ՝ Ֆրանկոֆոնիայի համաժողովի ավարտը։ Իսկ երբ կգա Նալբանդյանին հրաժեշտ տալու եւ իր նախկին տեղը՝ Ֆրանսիա ՀՀ դեսպան ուղարկելու ժամանակը, ԱԳՆ-ում հայտնվելու ամենահավանական թեկնածուն համարվում է Արմեն Աշոտյանը, որը ԿԳ նախարարի պաշտոնից հետո ԱԺ-ում սկսել է գնահատել գործադիրի առավելությունները եւ չի հրաժարվի այդ պաշտոնից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ