ԱԱԽ քարտուղարը կմասնակցի, եթե Ծառուկյանը հրավիրած լինի
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստանի վոլեյբոլի ֆեդեարցիայի նախագահ Արթուր Բաղդասարյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած ՛՛Լավագույն մարզիկների՛՛ պարգևատրման արարողությանը ներկայացավ մոտ մեկ ու կես ժամ ուշացումով և անմիջապես տեղ զբաղեցրեց վարչապետի սեղանին:
Henaran.am-ի հարցին, թե ինչու է ուշացումով գալիս, նա պատասխանեց. ՛՛Անհետաձգելի գործեր կային, կարևորը մասնակցում եմ՛՛:
Իսկ արդյոք վաղը մասնակցելու է ՀԱՕԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կազմակերպած միջոցառմանը, ՛՛Հրավերի դեպքում, մասնակցելու եմ՛՛:
Ճշտող հարցին, թե արդյոք հրավեր ստացել է, արձագանքեց. ՛՛Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ՛՛:
Այն հարցին, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանի եւ իր միջեւ եղած ծեծկռտուքից հետո մասնակցելու՝ ասաց. “Մեր միջեւ ծեծկռտուք չի եղել, սովորական միջադեպ է եղել, հարթվել-անցել է, հիմա գործընկերային հարաբերություններ են”:
Ի դեպ նա պարզաբանեց, որ ի պաշտոնե, որպես ԱԱԽ քարտուղար ժամանակ լինելու դեպքում մասնակցում է բոլոր միջոցառումներին: