22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը նիստ են արել

Այսօր ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, Ժառանգությունն ու ԲՀԿ-ն խորհրդարանում համատեղ նիստ են անցկացրել:

Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Վերջինիս խոսքով` հանդիպման նպատակը վաղը սպասվելիք Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստի կայացման մասին որոշ հարցերի քննարկումն է: ”Հանձնաժողովի չորս անդամը նիստ է հրավիրում` չորս հոգով. ոչ թե մեկ երրորդն են, այլ կեսից ավելի”,-նշեց Ռուստամյանը:

Նա չբացառեց, որ հնարավոր է փորձեն մյուս անդամները բոյկոտել նիստը, բայց այն ամեն դեպքում պետք է կայանա, որովհետև կա քվորում, ուստի նիստն օրինական է լինելու:

”Պետք է անդրադառնալ նաև այդ նիստի ընթացքում կատարվածին, որ եղավ արտահերթ նստաշրջանում”,-ասաց Ռուստամյանը` նկատի ունենալով դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում կայացած ”քվեարկությունը”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ