Գործադիրը հավանություն է տվել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցին
Գործադիրը հավանություն է տվել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցին (հաշվետու ժամանակաշրջան 2013-2016 թթ.): Հայաստանը խարտիան ստորագրել է 2001 թ. հոկտեմբերի 18-ին և վավերացրել` 2004 թ. հունվարի 21-ին: Խարտիային միանալու արդյունքում պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման և դրանց հետ ազգային քաղաքականությունների համաձայնեցման գործընթացի նկատմամբ Եվրոպայի խորհուրդն իրականացնում է վերահսկողություն և մոնիթորինգ, որը հիմնված է պետությունների կողմից տարին մեկ անգամ պարբերականությամբ ներկայացվող ազգային զեկույցների, ինչպես նաև կոլեկտիվ բողոքարկումների համակարգի վրա:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով նախատեսվում է
հնարավորինս կրճատել և պարզեցնել մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման գործընթացը: Փոփոխություններով նախատեսվում է կրճատել հայտատուի փաստաթղթերի ուսումնասիրության, համապատասխանության որոշման, համապատասխան հրամանի նախագծի կազմման ժամկետները, ինչի արդյունքում ընդհանուր առմամբ կկրճատվի փորձագետների հավատարմագրման գործընթացի, ծառայության մատուցման տևողությունը: