08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Ազատ է արձակվել Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանը

Քիչ առաջ 9 ամսյա չհիմնավորված կալանքից հետո ազատ է արձակվել Պռոշյանի գյուղապետ` Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանը:

“Համառ պայքարի արդյունքում Արայիկ Պետրոսյանը ազատ արձակվեց: Նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել է: Արայիկի խափանման միջոցը` կալանք, ընդամենը չի հիմնավորվել Արայիկ Պետրոսյանի կողմից սպանություն կատարելու հանգամանքը: Հետևաբար վերացել է խափանման միջոցը որպես կալանավորում կիրառելու անհրաժեշտությունը”,-Henaran.am-ի թղթակցին հայտնեց Արայիկ Պետրոսյանի պաշտպան Նորայր Նորիկյանը:

“Մենք ի սկզբանե գտնում էինք , որ Արայիկ Պետրոսյանը չէր կարող որևէ առնչություն ունենալ նման ծանր հանցագործության հետ և վստահաբար կարող ենք հայտարարել, որ մեր պնդումները իրականություն էին և արդարությունը հաղթեց”,-հավելեց պաշտպանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ