21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պահանջելու են արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը նշել է, որ եթե իշխանությունների կողմից չլինի պատասխան իրենց հայտարարությանը, ապա իրենք պահանջելու են արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ:

Բանախոսը նշել է, որ իրենք հստակ լիազորություններ և իրավասություններ են պահանջում:

Խոսելով նրանից, որ Մաքսային միության անդամակցության հարցում իշխանություններն այն պատճառաբանությունն են բերում, թե անվտանգության խնդիրն է առաջնային, պարոն Նավասարդյանն ասել է.

“Այս ամենը թույլ է տալիս եզրակացնել, որ անվտանգության հարցերը, որի մասին խոսվում են՝ չեն լուծվում, այլ ընդհակառակը: Դրա վկայությունն են Լուկաշենկոյի, Նազարբաևի հայտարարությունները”:

Բանախոսը հավելել է նաեւ, որ եթե իշխանությունների կողմից հստակ բարեփոխումներ չկան, եթե բարեփոխումները չեն իրականացվելու իրենց մասնակցությամբ, ապա “մեր հետագա գործունեության հնարավորությունը կտեսնենք միայն իշխանափոխությունից հետո”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ