01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն ընդամենը ժպտում է

 ՛՛ՀՀԿ-ը ընդամենը ժպտում է, քանի որ ընդդիմությունը չկարողացավ վերջապես համատեղ գործունեություն անել, պրոֆեսիոնալիզմի բաց կար, ավելի շատ սուբյեկտիվ մտածողություն կարողացան ձեռք բերել իրենք՛՛,-այսօր ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՛՛Հանրապետականը՛՛ չի ընկճվում  խորհրդարանական ընդդիմության ու այլընտրանքի համատեղ գործունեությունից:

Սահակյանն ընդգծեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գազային համաձայնագրերի վավերացման քվեարկությանն ընդդիմությունը պետք է մասնակցեր: ՛՛Ռուսաստանից շատ են վախենում՝ դեմ քվեարկել՛՛:

Արդյոք ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատները: ՛՛Մանդատը խաղալիք չէ, եթե իրենց խաղականոններին համապատասխանում են, վայր չեն դնի: Մանդատը տվել է ժողովուրդը, նա էլ պետք է վերցնի ՛՛:

Ինչ վերաբերում է  հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության նախաձեռնությանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց. ՛՛Դա հասարակությանը խաբկանքի ճանապարհով տանելն է, դրանք ժամանակավոր հանձնաժողովներ են ու կատարում են միայն տեխնիկական խնդիր:

Եթե բաց քվեարկություն է, ընդգծված տեխնիկական իրավիճակ է, ու ցանկացած պատգամավոր ու լրագրող կարևող է  հաշվել, այնպես որ խնդիր չի եղել, որ քվորում չի եղել ու ՀՀԿ-ը և քվորումն է  ապահովել, և անհրաժեշտ կողմ ձայները՛՛: 

Սահակյանն ընդգծեց, որ քվեարկության ժամանակ ընդդիմության հիստերիան սկսվեց, երբ բոլորը հաշվեցին ու տեսան, որ իրենց պահանջը չի կատարվում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ