15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Նոր Տարվա այս տոնին ողջ աշխարհն է սպասում.Ամանորյա բանաստեղծություններ շարքից

Ամանոր է,Ամանոր,

Ուրախ ասում են-խոսում,

Նոր Տարվա այս տոնին նոր

Ողջ աշխարհն է սպասում:

Հոսում է խինդը վարար,

Զանգակի պես ղողանջում,

Ձեռքի նման փրկարար`

Բարևում է ու կանչում:

Ծիածանի գույներով

Վառվող լույսեր են փնջվում,

Արթնանում է քնից խոր

Ձմեռպապիկն ու հրճվում:

Ձյունանուշի հետ ուրախ

Տոնածառի են գալիս,

Տոնի առթիվ պար ու խաղ,

Ծափ-ծիծաղ են շաղ տալիս:

 

Հասմիկ Աջամյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ