01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հ1-ի աշխատակիցները բողոքում են. Հրապարակ

 “Հրապարակ”-ը գրում է.

Հանրային հեռուստատեսությունում կատարվող փոփոխություններից դժգոհությունները շարունակվում են՝ մեզ են զանգահարում Հ1-ի աշխատակիցները և պատմում, թե ինչպես են ոտնահարվում իրենց իրավունքները, ինչ տոնով է Հանրայինի տնօրենը խոսում իրենց հետ, թե ինչպես են ռուսական ազգանուններով անհայտ անձինք բարձր աշխատավարձեր ստանում և այլն։ Եվ շարունակվում են կրճատումները։ Աշխատակիցների մի մասին կրճատելու օրինական եղանակը Հանրայինի տնօրինությունը գտել է՝ նրանց պայմանագրերը պարզապես չեն շարունակում։ Նոր տարվա շեմին շատերն այս առումով լարված են. կշարունակի՞ իրենց հետ աշխատել Մարգարիտա Գրիգորյան-Ռուբեն Ջաղինյան զույգը, թե՞ ոչ, նրանք չգիտեն։

 Թերթի  տեղեկություններով, “սև ցուցակում” է հայտնվել նաև Արփեն Մովսիսյանի “Հայից հայ” հաղորդաշարը, որն անդրադառնում է մշակութային արժեքներին, մեր մեծերին։ Մի քանի ամիս առաջ Հ1-ի հայաստանյան ցանցից այդ հաղորդաշարը “բարեփոխիչները” տեղափոխել եե արբանյակայիև հեռուստատեսություն, իսկ տարեվերջին լրանում է հաղորդման պայմանագրի ժամկետը, և, ըստ ամենայնի, այն չեն շարունակի։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ