“Նաիրիտի” աշխատակիցները կրկին խաբվածի կարգավիճակում են. 168 ժամ
168 ժամը գրում է, որ “Նաիրիտի” աշխատակիցները կրկին խաբվածի կարգավիճակում են. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խոստացել էր 1 ամսվա աշխատավարձ վճարել դեկտեմբերի 20-ին, բայց մինչ օրս գումար չի փոխանցվել:
“Այսօր նաիրիտցիների մի խումբ պատրաստվում է գնալ նախարարություն ու Մովսիսյանին հիշեցնել իր խոստման մասին: Մեր տեղեկություններով` գործարանում լուրեր են տարածվել, թե աշխատավարձն առաջիկա հինգշաբթի օրը կլինի, բայց աշխատակիցները թերահավատ են: Մեր աղբյուրների փոխանցմամբ, բացի աշխատավարձից, գործարանը հերթական լուրջ խնդրի առաջ է կանգնել’ պարապուրդի հետևանքով սառել են ջրատար խողովակներն ու կոյուղագծերը: Դրանց պայթելու դեպքում, ինչն անխուսափելի է, “Նաիրիտում” լրացուցիչ մեծ ծախսեր կպահանջվեն համակարգը կարգի բերելու համար: