21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

“Էդ մսաղացի մեքենան կարող է յուրաքանչյուր պահի սկսել աշխատել”. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ ի պատասխան իրենց թղթակցի դիտարկմանը, որ Հայաստանում անցանկալի մարդուն մեկուսացնելու նպատակով վերածնել են հոգեբուժարաններում հարկադիր բուժելու հանցավոր սովորույթը, երգահան Վահան Արծրունին հայտարարել է. “Էն ժամանակները վերադառնում են բոլոր իրենց ստանդարտներով։ Էդ մսաղացի մեքենան կարող է յուրաքանչյուր պահի սկսել աշխատել։ Եվ մարդիկ կսկսեն իրար վրա դանոսներ գրել, և մարդկանց կտանեն կփակեն հոգեբուժարաններում”։

“Երևանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ խոստովանել է, որ այդ վտանգը տեսնում է օդի մեջ։ Մեր թղթակցի հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ ճշմարտությունն ասելու համար մի օր ձեզ կարող են մեկուսացնել, պատասխանել է. “Հիմա գնում ենք դեպի այն արժեհամակարգը, որտեղ այդ երևույթը շատ էր օգտագործվում հատկապես Անդրոպովի կողմից””,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ