16 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Քաղաքական լուրջ ընդդիմություն Հայաստանում չկա. քաղաքագետ

Քաղաքագետ, “Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, խոսելով ընթացիկ տարվա կարեւորագույն իրադարձություններից, նշեց, որ իր համար կարևոր իրադարձություններից էին նախագահական, պառլամենտական և Երևանի քաղաքապետի ընտրությունները, որոնց ժամանակ ՀՀԿ-ն ամբողջությամբ իշխանությունը  վերցրեց իր ձեռքը:

“Այսօր քաղաքական լուրջ ընդդիմություն Հայաստանում չկա, հետևաբար  առաջիկա չորս տարիներին ՀՀԿ-ին փոխարինող քաղաքական ուժ չի լինի”,- ասաց նա:

Բանախոսի կարծիքով` քաղաքացիական հասարակության պայքարը դեռ չի կարող վերածվել քաղաքական պայքարի, այն դեռ շարունակում է մնալ փողոցային մակարդակի վրա:

“Մի խնդիր կա. մարդկանց մեծ մասը չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Կա սոցիալական դժգոհություն, բայց չկա այն ձևաչափը, թե ինչպես պետք է արտահայտել այդ դժգոհությունը: Եվ հետո, ցանկացած քաղաքական ուժ պետք է ռեսուրսներ ունենա, որ կարողանա այս սոցիալական դժգոհությունը գլխավորել և ճիշտ ուղղորդել, սակայն այդ քաղաքական ուժը դեռևս չկա”,- նշեց նա:

Խոսելով Մաքսային միության մասին` Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանը դեռ չի մտել Մաքսային միություն: Նա նշեց, որ ամեն ինչ ժամանակը ցույց կտա:

“Ես վստահ չեմ, որ 5-6 տարի հետո Մաքսային միություն է լինելու եւ վստահ չեմ` Հայաստանը 5-6 տարի հետո Մաքսային միության կազմում լինելո՞ւ է, թե` ոչ”,- ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ