01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինձ դավաճան անվանողն իրա մոր փորից չի հելել, եղա՞վ

՛՛Ես իրան արդեն պատասխան տվել եմ դահլիճից, ինքն ասավ՝ դավաճան, ստացավ իրանը՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչպես է վերաբերում ընդդիմադիր պատգամավորների՝ ՀՀԿ-ականներին դավաճան որակելուն, ասաց ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը՝ հիշեցնելով, որ ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իրեն դահլիճում դավաճան անվանեց, իսկ ինքն էլ Փոստանջյանին փչացած անվանեց:

Ինչ վերաբերում է նրան, որ Փոստանջյանը վերցրել է ՀՀԿ-ականների քվեարկության քարտերը, ապա Մովսիսյանն ասաց.՛՛ Իմը չի կարա հավաքի ինքը, ես եմ տվողը, ինքն էտքան ռիսկ չունի՝ իմ քարտը վերցնի՛՛: Պատգամավորը նշեց, որ ինքը դահլիճում չէր և այդ պատճառով է Փոստանջյանը կարողացել վերցնել իր քարտը: Ապա նա նետեց. ՛՛Կռիսի նման եկավ, վերցրեց՛՛:

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու է ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը վերցրել Նիկոլ Փաշինյանի ու Ռուբեն Հակոբյանի քարտերը, նա պատասանեց. ՛՛Կարող է՝ պետք ա եղել իրան, երևի ընդդիմադիրների քարտի մեջ փող ա եղել՛՛:

 Հարցին, թե ինչու է այսքան վատ տրամադրված Փոստանջյանի նկատմամբ, Մովսիսյանն ասաց. ՛՛Վատ չեմ տրամադրված, այ ցավդ տանեմ՛՛:

Ապա Մովսիսյանը նման արտահայտություն արեց. ՛՛Ով ուզում ա լինի, ինձ դավաճան անվանողն իրա մոր փորից չի հելել, եղա՞վ, որ հելած ըլնի, ուրեմն մերն անբարոյական ա եղել, որ մեր նմաններին դավաճան ա անվանում: Ով ուզում ա ըլնի էս երկրում, ով կարա դավաճան անվանի, մոր փորից հելնելուց անբարոյական ա հելել, ով դավաճան անվանի ինձ, լիչնի ինձ, ես իմ մասին եմ խոսում, որովհետև իրանք լավ գիտեն մենք ինչ անցյալ ունենք, ինչ ենք արել էս երկրի համար՛՛:

Շարունակությունը՝ տեսանյութում՝ քիչ անց: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ