08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամոթ է, ամոթ. Փոստանջյանը գողացավ պատգամավորների քարտերը /վիդեո/

Ընդմիջման ժամանակ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանեց քվեարկության համար նախատեսված քարտերը: Առանց այդ քարտերի պատգամավորները չեն կարող քվեարկել:

Միջանցքում ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը դիմելով Արծվիկ Մինասյանին` ասաց, որ չի կարելի նման բան անել, դա հակաօրինական է, այնուհետեւ 20 րոպե ընդմիջումից հետո պատգամավորները վերադարձան դահլիճ: Մյուս պատգամավորները նշեցին, որ չի կարող քվեարկություն լինել, քանի որ քարտերը չկան, սակայն Հովիկ Աբրահամյանը հորդորեց դիմել Զարուհի Փոփստանջյանին.

“Ամոթ է, ամոթ, որ մենք նման պատգամավորներ ունենք, որ այլընտրանք չգտնելով` նման կերպ են փորձում լուծել հարցը”: ԱԺ նախագահը հորդորեց Փոստանջյանին հետ վերադարձնել քարտերը, սակայն ապարդյուն:

Որոշվեց, որ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը պետք է հաշվի ձայները եւ քվեարկությունը պետք է կատարվի ձեռքով: Սակայն ձեռքերով ընդամենը 77 կողմ ձայն եղավ: Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը տեղից գոռում էին, որ չի կարող նման կերպ քվեարկություն լինել: Ոչ իշխանական չորս խմբակցությունները լքեցին դահլիճը:

Ի դեպ, այդ ժամանակ իրենց բողոքի ձայնը բարձրացրին նաեւ լրագրողները, ովքեր ձեռքերով ծեծում էին նիստերի դահլիճի վերին հատվածում գտնվող ապակիները: Հովիկ Աբրահամյանը պահանջեց կարգի հրավիրել նաեւ լրագրողներին: Անվտանգության աշխատակիցները, բարձրանալով վերեւ, խլեցին լրագրողների պաստառները:

Դիտեք տեսանյութը՝ մանրամասներով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ