09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ցուցապաստառներ ԱԺ նիստերի դահլիճում. լրագրողները միանում են բոյկոտին, լարված իրավիճակ /վիդեո/

Ազգային ժողովում բավականին լարված իրավիճակ է ստեղծվել: Հիշեցնենք, այսօր շարունակվում է արտահերթ նիստը եւ պետք է քվեարկվի “ՀայՌուսգազարդ”-ի 20 տոկոս բաժնեմասերը ՛՛Գազպրոմին՛՛ վաճառելու մասին համաձայնագիրը:

ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են հրավիրել մի խումբ քաղաքացիներ, որոնք դեմ են համաձայնագրին՝ համարելով այն ինքնիշխանության կորուստ: Նրանց են միացել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները: Վերջիններս ցուցապաստառներով մուտք են գործել նիստերի դահլիճ:

Նախքան քվեարկությունը “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց ԱԺ-ի դիմաց ընթացող ակցիայի մասին: ԱԺ նախագաՀ Հովիկ Աբրահամյանը պահանջեց անջատել նրա խոսափողը: Ապա ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը խնդրեց լրագրողներին հեռացնել ցուցապաստառները՝ նշելով, որ գիտի, թե ինչպես է քվեարկելու:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը 20 րոպե ընդմիջում պահանջեց:

Henaran.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրքվեց, թե հնարավոր է 20 րոպեի ընթացքում որոշումը փոխեն, Սահակյանն արձագանքեց. “Էդքան անլուրջ եք վերաբերվում ՛՛Հանրապետականին՛՛: Մենք որոշումները մեկ րոպեում չենք կայացնում”:

Տեսանյութը` քիչ անց

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ