Կան դժվարանցանելի ճանապարհներ
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/canaparh_1387774299.jpg)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Դիլիջանի ոլորաններում, Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: