27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր տարուն մարդ պիտի հանգստանա, ոչ թե ավելի շատ հոգնի. պատգամավոր

«Այսօր Հայաստանը գնում է զարգացման ճանապարհով, իսկ  իշխանությունները լավագույնս պատկերացնում են, որ մի շարք լուրջ հարցեր կան, որ չեն կարգավորվել: Հույսով եմ, որ այս Կառավարությանը հնարավորություն տալով՝ մի շարք խնդիրներ կլուծվեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը՝ ամփոփելով 2017 թվականը:

Ըստ նրա՝ ցանկացած ոլորտում են լուրջ փոփոխություններ անհրաժեշտ: Հարցին, թե քաղաքական ինչ անակնկալներ սպասել 2018-ից, նա նշեց, որ դրա համար կա Կառավարություն, և նոր ընտրված Կառավարությունը կորոշի, թե ովքեր ինչ պաշտոններ կզբաղեցնեն: «Կախված է Կառավարության ղեկավարից, քանի որ մենք դառնում ենք խորհրդարանական երկիր»:

Ինչ վերաբերում է բուն տոնին՝ Ամանորին, ապա պատգամավորը հայտնեց՝ սովորաբար տանը չի նշում: «Նոր տարին չեմ սիրում, սովորաբար ընտանիքով քաղաքից դուրս ենք անցկացնում: Նոր տարուն մարդ պիտի հանգստանա, ոչ թե ավելի շատ հոգնի: Այսօր եթե քո օջախում չես նշում, չես նեղանում, որ այս ինչ մեկը չեկավ, չշնորհավորեց, ոչ էլ ուրիշն է նեղանում, որ դու չգնացիր, նախ այդ ծանր բեռից ես ազատվում, բացի դա էլ ես Նոր տարին պատկերացնում եմ, որ սկսես ընտանիքի հետ, անես այն, ինչ ընտանիքով որոշում եք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ