՛՛Պետության հերթական թալանը՛՛
“Նոր ժամանակներ” կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը բացասական վերաբերմունք ունի պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի նկատմամբ: Բայց նրա վերաբերմունքը իր կողմից արդարացվում է վերլուծությունների արդյունքում արված՝ մի շարք դիտարկումներով:
“Հայաստանում իշխանության նկատմամբ ժողովրդի վստահությունը պարզապես մինիմալ է: Այդ է պատճառը, որ իշխանության կողմից մշակված ցանկացած օրինագիծ բոյկոտվում է:Այսինքն, եթե ժողովուրդը չի վստահում իշխանությանը և պետական մարմիններին այսպիսի արձագանքի էլ պետք է սպասել: Բանկային համակարգը մեզ մոտ վստահություն չի ներշնչում, որովհետև եթե ներշնչեր ավանդներն ու ներդրումները ավելի շատ կլինեին: Չնայած եթե օբյեկտիվ՝ մարդկանց հիմնական մասը գումար չունեն սնվելու համար, ու մնաց կուտակեն”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց Արամ Կարապետյանը:
Քաղաքական գործիչը կարծում է, որ այս օրենքը հեշտ կիրառելի է այլ երկրներում: Մեր երևկրում այն չի բացատրվում, քանի որ մարդիկ դեռ խորհրդային մտածելակերպ ունեն:
“Այսինքն՝ պետությունն է ապահովում թոշակը և այլն: Սա էլ պետք է հաշվի առնել Հայաստանում ամենալիբերալ տնտեսական գործառույթներից մեկը ներմուծելուց առաջ “,-նշեց Արամ Կարապետյանը:
“Այս ձևով,այսինքն՝ ամենավայրի տարբերակով, օրենքը կարող է մեկնաբանվել, որպես թալանի հերթական փորձ: Մարդիկ սա համարում են՝ իշխանության կամ որոշակի անձանց թալանը”,-հավելեց Կարապետյանը: