01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետը նոր նշանակում է արել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Բաբլոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։

 

***

Արման Բաբլոյան

 

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1979 թ. օգոստոսի 22,  ք. Երևան

 

Կրթություն

1996 – 2001 թթ. – Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետ

2001–2004 թթ. – Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոն, կլինիկական օրդինատուրա

2004–2007 թթ. – Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական ստոմատոլոգիայի ֆակուլտետ, ասպիրանտուրա

2005–2007 թթ. – Հայաստանում ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետի մագիստրատուրա, մասնագիտություն՝ ձեռներեցություն, փոքր և միջին ձեռնարկությունների կառավարում

 

Աշխատանքային գործունեություն

2004-2007 թթ. – «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ մարզային մասնաճյուղերի տնօրեն

01.06.2007 – առ այսօր – «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն

2007-2008 թթ. – «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ-ի  տնօրենների խորհրդի նախագահ

2008 – 2010 թթ. – «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ, 

2010-2013 թթ. – «Գարանտ Լիմենս» ԱՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ

2013 թ. դեկտեմբերի 20-ից՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

Այլ տվյալներ

2007 – 2009 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում որպես բժշկական ծառայության լեյտենանտ, ատամնաբույժ:  ՀՀ զինված ուժերի 20-ամյակի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է հոբելյանական մեդալով,  կուսակցական, հասարակական-քաղաքական գործունեության համար պարգևատրվել է պատվոգրով ՀՀԿ նախագահի կողմից: Մասնակցել է վերապատրաստման դասընթացների Շվեյցարիայի Ժուրայի Կանտոնալ հիվանդանոցի ադմինիստրացիայում՝ «Հիվանդոցային կառավարում-մարդկային ռեսուրսների կառավարման հմտություններ» և «Հիվանդոցային կառավարում» թեմայով, Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ «Մարդկային ռեսուրսների կառավարում առողջապահության համակարգում», Ֆրանսիայի Մարսել քաղաքի Aix–Marseille 2 համալսարանում՝  «Օրթոպեդիկ ստոմատոլոգիա» թեմաներով: Տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի։ «ՀՀ Ռադիոսպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահն է, հանդիսանում է ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերով հանաձնաժողովի անդամ, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին կից հասարարական խորհրդի անդամ:

 

Կուսակցական պատկանելությունը

Հայաստանի հանրապետական կուսակցություն

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:

 

           

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ