S-400-ները Թուրքիա կմտակարարվեն 2019-2020թթ
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) զենքերի և բարձր տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող «Ռոստեխ» պետական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերը Թուրքիա կմատակարարվեն կամ 2019թ վերջին, կամ 2020թ. սկզբին:
Թուրքական «Gunes» լրատվակայքը, հղում անելով «Sputnik» լրատվական գործակալության թուրքական ծառայության, նշում է, որ այդ մասին ռուս պաշտոնյան ասել է լրագրողների հետ զրույցում:
իսկ վարկավորման հետ կապված հարցերը կոչ է արել ուղղել Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադմիրի Պուտինի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում կողմերը համաձայնության էին եկել S-400-ների գնման նպատակով Թուրքիային վարկ տրամադրելու շուրջ։