21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կալանավորել են Րաֆֆի Հովհաննիսյանին սատարելու համար

Քաղաքագետ Արկադի Վարդանյանի փաստաբան Գայանե Գալոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ արդարացի վճիռ չէ կայացվել: Նա նշեց, որ քաղաքագետը Արսեն Ավետյանի  մտադրության մասին տեղյակ չի եղել:

Գալոյանը նաև հայտարարեց, որ պատրաստ են դիմել Եվրոդատարան: 

Նա նաև նշեց, որ Արկադի Վարդանյանին ձերբակալել են քաղաքական հայացքների համար, մասնավորապես 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին սատարելու ու նրա կողքին լինելու համար:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արսեն Ավետյանը իմանալով, որ հայրը՝ Ռոբերտ Ավետյանը, իր առանձնատան հաշվառումից հանել է նրան ու որդուն, առանձնատանն ու մյուս գույքին տիրանալու շահադիտական դրդումներով՝ ծրագրել է իր հոր սպանությունը՝ ՛՛հանցավոր համաձայնության՛՛ գալով Արկադի Վարդանյանի հետ, ստացել սպանության այլընտրանք չլինելու և բարոյահոգեբանական առումով արդարացված լինելու հարցում վերջինիս հավանությունը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվեց 11 տարվա, իսկ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը 10 տարվա ազատազրկման։ 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ