21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Թամամին ներում չի շնորհվել

 “Ոչ ներում, ոչ էլ համաներում կիրառվեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի նկատմամբ: Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նա  վաղաժամկետ ազատ է արձակվել”,- Henaran.am –ի հետ զրույցում ասաց Թամամյանի փաստաբան Արտավազդ Փարսադանյանը:

Վերջինիս խոսքով, համաներմամբ իր պաշտպանյալի պատիժը կրճատվել էր ¼-ով:

“Օրինակելի վարքագիծ է դրսեւորել, ունի դրական բնութագրեր, ծառայություններ մատուցած հայրենիքին, ուստիեւ դատարանը որոշեց նրան ազատել”,-պարզաբանեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը  դատապարտվել էր  պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար: Ի դեպ, Թամամյանը դիմել էր ՀՀ նախագահին՝ ներում ստանալու համար:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ