27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որևէ մեկը ձեր ձեռքը չէր բռնել՝ մասնակցեիք ընտրություններին

՛՛Մի քանի ժամ է՝ այս խորհրդարանում քննարկվում է այս հարցը, բնական է, որ այս քննարկումները պետք է բուռն լինեին, որոշ դեպքերում զգացմունքային: Բացի առարկայական, առողջ քննարկումներից  ու քննադատություններից կան դեպքեր, որոնք հիշեցնում են ռուսական վեչե, որտեղ ճշմարիտը նա է, ով ավելի բարձր է խոսում, ոչ թե նա, ով եղելությունն է ներկայացնում՛՛,-այսօր ՛՛Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ՛՛ՀայՌուսգազարդ՛՛ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին՛՛ քննարկման ժամանակ ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: 

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ բացի կառուցողական քննադատություններից հնչեցին նաև կառավարության ու իշխանության հասցեին տարբեր մեղադրանքներ, պետական դավաճանությունից մինչև քրեական հետապնդում, նույնիսկ զուգահեռներ անցկացվեցին Կարսի պայմանագրի հետ:

՛՛Նման տրամաբանությամբ որ մենք գնանք, գուցե հղում արվի Բաթումի պայմանագրին, Ալեքսանդրապոլի պայմանագրին ու այդպես հասնենք Արտաշատի պայմանագրին, որը կնքվել էր Տիգրան Մեծի և Պոմպեոսի միջև: Կարծում եմ՝ սա լուրջ չէ՛՛,-շեշտեց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է  մեղադրանքներին ու գնահատականներին, ապա ԱԺ փոխնախագահը հիշեցրեց. ՛՛Կա ՍԴ-ի որոշումը, և իրավական պետությունում ՍԴ-ի որոշումները մեկնաբանության ենթակա չեն, սա է փաստը, այլ ճանապարհ չկա՛՛:

Ապա հարցրեց. ՛՛Լա՞վ է, թե՞ վատ, որ գազի գինը 270 դոլարից իջավ 189 դոլար, իսկ դրա այլընտրանքը 500, միգուցե 600՞ դոլարն է:

Խոսում են իմ հարգարժան գորընկերները կապիտուլյացիայից: Ո՞րն է կապիտուլյացիան, որ 189 դոլարով սահմանին ՀՀ-ը ստանում է գազ, թե որ ունենայինք 300 միլիոն դոլար շալակած պարտք և 500 դոլարով Հայաստանին վաճառեին գազ: Կապիտուլյացիան ո՞րն է, որոշեք ինքներդ:

Ես կարծում եմ, որ մենք պետք է որոշում կայացնելիս առաջին հերթին հաշվի առնենք մեր յուրաքանչյուր քաղաքացու և ոչ թե այսօրվա, այլ սերունդների շահը: Բոլորս այստեղ, համոզված եմ, առաջնորդվում ենք պետական շահով, իսկ այն պահանջում է մտածել ոչ թե միայն վաղվա, կամ մեկ օր հետո ընտրությունների մասին, կամ նախորդ ընտրությունների մասին, այլ ապագա սերունդների մասին:

Իսկ ապագա սերունդների և մեր պետության շահը պահանջում է, որպեսզի մենք վավերացնենք այս պայմանագիրը՛՛,-բացատրեց Շարմազանովը:

Որպես հետգրություն նա նկատեց.

՛՛Խոսեցին այստեղ ընտրությունների մասին, որևէ մեկը որևէ մեկի ձեռքը չէր բռնում, որպեսզի մասնակցեիք նախագահական ընտրություններին՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ