27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀ-ը պետությու՞ն է, թե՞ սխոտկա

ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ”Հայռուսգազարդ” փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին” համաձայնագրի վերաբերյալ իր ելույթում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մատնացույց արեց, որ որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նիստերի դահլիճում չէ և չի լսում պատգամավորների ելույթները. ՛՛Հատկանշական է, որ Էներգետիկայի նախարարը դահլիճում չէ, որովհետև Կառավարության համար միանշանակ է…՛՛:

Պատգամավորի ելույթն ընդհատեց նիստը վարող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ՛՛Տիկին Զոհրաբյան, մարդը երեք ժամ խոսափողի մոտ հարցերի էր պատասխանում, իրավունք ունի՞ հինգ րոպե ընդմիջելու՛՛,-ասա նա:

Զոհրաբյանը շարունակեց իր ելույթը. ՛՛Այս Կառավարության համար միանշանակ կանխատեսելի է այս համաձայնագրի քվեարկության արդյունքը, այստեղ պետք է լիներ ոչ միայն Էներգետիկայի նախարարը, այլև այս վասալային համաձայնագրի իրական պատասխանատուն` ՀՀ վարչապետը՛՛:

Ըստ նրա՝ ողջ այս գործընթացն ընթացել է ստի, կեղծիքի, խաբեության և ստվերային գործառույթների արդյունքում: ՛՛Տեղի է ունեցել հանցավոր գործարք ՀՀ քաղաքացու թիկունքի հետևում, այստեղ ասվեց ամենաբսուրդը` արդյունքում չկա որևէ փաստաթուղթ, որովհետև մենք բանավոր ենք խոսել, ես հիմա ուզում եմ եմ հասկանալ ՀՀ-ը պետությու՞ն է, թե՞ սխոտկա, ինչու՞ 300 միլիոն դոլարը չի ձևակերպվել որպես արտաքին պարտք, որտե՞ղ է արտացոլված եղել այդ պարտքը, 2011 թվականի ապիլի 1-ից հետո բյուջե բերվել խորհրդարան, որտե՞ղ է արտացոլված եղել այն, թե մի քանի համապետական ընտրություններ կային, պիտի բարեհաջող անցկացնեիք, հետո նոր տեղեկացնեիք այդ գույժը, որ մենք 300 միլիոն դոլար ենք պարտք Ռուսաստանին: Սա ուղղակի հանցավոր համաձայնություն է՛՛,-շեշտեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ