21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կրթության ոլորտի ձեռքբերումներն ու բացթողումները. Աշոտյանը տարին ամփոփեց

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպումով` անցած տարին ամփոփեց և տարվա հաշվետվություն  ներկայացրեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Նախարարը նկատեց, որ Անկախացումից ի վեր կրթական համակարգի համար ոչ մի տարի հեշտ չի եղել, բոլոր տարիները ունեցել են իրենց դժվարությունները։

Հաշվետվության առանցքային հատվածում Աշոտյանը անդրադարձավ տարվա  հինգ կարեւորագույն ձեռքբերումներին: Դրանք են՝ մշակվել է եւ կյանքի է կոչվում ուսանողների սոցիալական պաշտպանվածության ծրագիրը, որի շնորհիվ նրանք  կստանան աջակցություն պետության կողմից, միջազգայնացման շրջանակներում կատարած աշխատանքներն են, այս շրջանակներում բարձրագույն մակարդակի եվրոպական հավաքներ են անցկացվել Երեւանում: Երրորդ կարեւոր ձեռքբերումը նախարարը համարեց բուհական ենթակառուցվածքների արդիականացումը, օրինակ՝ ազգային ճարտարագիտական լաբորատորիաների ստեղծումը։

Նախարարը խոսեց նաև  ձախողումների և  խնդիրների մասին: Նա տեղեկացրեց,  որ ոչ մի պետական ծրագիր կրթության ոլորտւմ չի ձախողվել, բայց իրականացվող ծրագրերի տեմպը եւ խորությունը միշտ չէ, որ բավարարում է, դեռեւս խնդիր է նաեւ կրթության որակի հարցը։

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ