15 Հունիսի, Saturday, 2024
KFC

ՄԻՊ զեկույցը՝ տարվա երեւույթ. արդարադատության նախարար

Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը  տարվա երեւույթ համարեց: Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը այդ զեկույցում ներկայացրել է դատական համակարգի կոռուպցիոն երեւույթները: Հրայր Թովմասյանի խոսքով՝ բնակչության մոտ 80 տոկոսը չի վստահում դատական համակարգին: Սրան զուգահեռ,  գրեթե նույնքան մարդ  էլ պատրաստ է կաշառք վճարել դատավորի  ձեռնտու որոշման կայացման համար:

Արդյունքում՝ օմբուդսմենի զեկույցը, Թովմասյանի կարծիքով, ավելի է սրել իրավիճակը:

Եթե ինքը լիներ Մարդու իրավունքների պաշտպան, ամեն դեպքում նման զեկույց չէր գրի:

Նախարարի փոստում  համարյա ամեն օր լինում են նամակներ, որտեղ քաղաքացիները բողոքում են դատավորներից: “Բայց օրինակ հենց այսօր մեկ քաղաքացի իր գոհունակությունն էր արտահայտել մի դատավորից եւ խնդրում էր պարգեւատրել արդար վճռի համար”,-ասաց Թովմասյանը՝ ավելացնելով, որ քաղաքացիներին թվում է, թե ինքը դատավորների ղեկավարն է:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ