07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ելքը» պահանջում է ներողություն խնդրել

ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության շուրջ երեկ տեղի ունեցած միջադեպի քննարկման շարունակությամբ: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ստիպված է կրկին անդրադառնալ հարցին՝ որ Դատական օրենսգիքրը դրվեց քվեարկության, չանցավ, բայց հայտարարվեց, որ օրենքն ընդունվել է:

Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ նախ Հանրային ՀԸ-ից պահանջեց ներողություն երեկվա հարցի վերաբերյալ սխալ լուսաբանման համար, ապա հորդորեց ՀՀԿ-ական, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանին պարզաբանել, թե ինչպես Արդարադատության նախարարը նրան սխալ հանեց՝ ասելով, որ օրենքը սահմանադրական չէ:

Արարատ Միրզոյանի խոսքով էլ՝ որքան էլ զայրացուցիչ էր, այնքան նաև զավեշտալի իրավիճակ երեկ: Նրան սա հիչեցրեց «Կարգին հաղորդման» սքետչներից մեկը, երբ  երկու ընկեր զրուցում են, մի ընկերն ասում է՝ հազար տարվա ընկեր եքնք, անկեղծ ասա, դու իմ կնոջ հետ հարաբերություններ ունես, ընկերը խոստովանում է՝ այո: «Ասում է՝ շատ վատ է, ընկերն էլ ասում է՝ դե կողմնորոշվի, մեկդ ասում եք՝ լավ ա, մեկդ ասում եք՝ վատ ա»,-պատմեց պատգամավորը:

 ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ տարօրինակ է, որ «Ելքի» գործընկերները կրկին նույն թեմայից են խոսոմ: «Ինչ է տեղի ունեցել, ինչ չէ, այս մասին արդեն հայտարարվել է, ԱԺ նախագահն էլ ամեն ինչ արել է օրենքի սահմաններում: Ռուստամ Մախմուդյանի մասին պիտի ասեմ, որ նրա քվեարկության կոճակը չէր աշխատում, մարդը ո՞նց քվեարկեր: Սահմանադրականության հետ կապված՝ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը ներկայացրել է որպես սահմանադրական օրենք, մենք էլ քննարկել ու քվեարկել ենք որպես սահմանադրական օրենք»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ ընդդիմադիրները ցանկանում էին ցույց տալ, որ ԱԺ մեծամասնությունը չի կարողանում իրավիճակը տեղափոխել: «Ընդդիմությանն իրականում չէր էլ հետաքրքրում օրենքը»,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ