10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Պետական ինքնիշխանության կռնատություն

ԼՂՀ նախկին ԱԳՆ Արմեն Մելիքյանը Facebook-յան իր էջում գրում է.

”Ավանդական իմաստով Հայաստանն ինքնիշխան պետություն չէ, որովհետև ոչ թե ինքնուրույն է նախագծում, որոշում իր ապագա զարգացման ճանապարհը, այլ, լավագույն դեպքում, ընտրություն է կատարում օտարների կողմից իրեն ներկայացվող տարբերակների միջև:

Ավանդական իմաստով Հայաստանն ինքնիշխան պետություն չէ նաև այն պատճառով, որ ընդունակ չէ լիարժեք վերահսկովություն սահմանել սեփական տարածքի նկատմամբ ու, միաժամանակ, ընդունակ չէ նաև կանխել օտարների կողմից իր տարածքի նկատմամբ ունեցած վերահսկողությունը:

Ի դեպ, խոսքն այստեղ ռուսական ռազմակայանի առկայության մասին չէ, այլ վերաբերում է այն ոլորտներին, որոնք այսօր մեզ համար հասանելի չեն, օրինակ՝ տիեզերական արբանյակներից վարվող տվյալների, այդ թվում նաև հետախուզական տվյալների, հավաքագրմանը: Մենք անզոր ենք նաև ազդելու համացանցի աշխատանքի վրա՝ կարող ենք միայն փորձել անջատել այն Հայաստանի տարածքում, բայց դրա արդյունքում ընդամենը շատ ծիծաղելի և, միաժամանակ, ապուշ վիճակում կհայտնվենք:

Կարելի է մեր պետական ինքնիշխանության կռնատության նաև այլ օրինակներ բերել:Ինքս սրանում ողբերգական բան չեմ տեսնում՝ պետք է հասկանանք, որ պետության ինքնիշխանության վերաբերյալ գոյություն ունեցող ավանդական պատկերացումներն են հնացած և մենք պետք է զբաղվենք ոչ թե միայն սահմանափակ տարածքի հանդեպ սեփականության մեր բացառիկ իրավունքը ձևականորեն պահպանելու ապացույցների հավաքագրումով ու, մեծ հաշվով, ինքնախաբեությամբ, այլ ապահովենք գլոբալ որոշումների կայացմանը մասնակցելու, դրանց վրա ազդելու մեր իրական հնարավորությունն ու իրավունքը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ