22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Լեւոն Խեչոյանն այսօր Հայաստանում կլինի

 “Խնդրում եմ համբերենք մի փոքր, մինչեւ հայրս տեղ հասնի: Այո, այսօր երեկոյան Հայաստանում կլինի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց արձակագիր Լեւոն Խեչոյանի որդին՝ Վահեն:

Նրա խոսքով, հայրը ի վիճակի չէ տեղաշարժվելու եւ նրան տեղափոխում են Գերմանիայից: “Գիտակցությունը տեղն է, խոսում ենք հետը, բայց խնդրում եմ, ճիշտ հասկացեք՝ համբերենք մի փոքր”,-ասաց:

Հիշեցնենք, ծանր հիվանդությունը հյուծել է գրողին: ՀՀ կառավարությունը 20 հազար եվրո է տրամադրել գրողին հայրենիք տեղափոխպելու և բժշկական ծախսերը հոգալու համար: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, առողջապահության նախարարությունը անմիջապես հոսպիտացնելու է գրողին եւ շարունակվելու է նրա բուժումը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ