09 Մայիսի, Saturday, 2026
KFC

Երիտասարդ կամավորները մաքրում են ձյունը

Մայրաքաղաքում առատ ձյան տեղումներից հետո շարունակվում են մայթերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքները։ Գլխավոր ու երկրորդական փողոցների երթևեկելի հատվածները ձյունից մաքրելուց հետո Երևանի սանմաքրման ձեռնարկությունները մայթերից մաքրում են կուտակված ձյունը։

Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի կամավորները, մասնավորապես՝ ՛՛Ֆլեշմոբ Դիվիզիա՛՛ ԵՀԿ-ի և ՛՛Միասին՛՛ երիտասարդական շարժման անդամները, այս օրերին աջակցում են Երևանի սանմաքրող ձեռնարկություններին։

Աշխատանքային հերթական դեսանտը Երևանի Ամիրյան փողոցում էր: Ե. Չարենցի անվան դպրոցի շրջակա տարածքում, ինչպես նաև փողոցի հարակից բակերում տասնյակ կամավոր երիտասարդներ բահերով կոտրել են սառույցն ու ձյան շերտը, օգնել սանմաքրող ձեռնարկություների աշխատակիցներին մաքրել մայթերը։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ