21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրք-ադրբեջանական երկկողմանի ձերբակալությունները շարունակվում են

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը նշում է.

”Թուրքիայում ձերբակալվել է Նախիջևանի Սադարաքի մաքսատան ղեկավար Միրմուհամմադ Սեյիդովը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն: Հետաքրքիր է, որ վերջինս Ստամբուլից ինքնաթիռով ժամանաել է Կարս և անմիջապես ձերբակալվել Մաքսնանեգության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կոմիտեի աշխատակիցները:

Նրան անմիջապես տարել են Իգդիր: Հետաքրքիր է, որ Սեյիդովը համարվում է Նախիջևանի գերագույն խորհրդի նախագահ, ”Նախիջևանի խան” տիտղոսը կրող Վասիֆ Թալիբովի մոտիկ մարդկանցից մեկը: Վերջինս արդեն լուրջ միջոցառումներ է ձեռնարկում Սեյիդովին ազատ արձակելու ուղղությամբ և փորձում է օգտագործել Թուրքիայում իր կապերը, սակայն առայժմ ապարդյուն: Փաստորեն թուրք-ադրբեջանական երկկողմանի ձերբակալությունները շարունակվում են”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ