07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Եկեղեցին չի ասում քիչ խմեք

Տեր Եսայի քահանա Արթենյանը լրագրողների հետ անդրադառնալով այն աղանդներին, որ արգելում են գինի խմել՝ ասաց, որ ավետարանում շատ հստակ օրինակներ կան, որ Քրիստոսը ջուրը գինի սարքեց եւ ինքը գինի խմեց վերջին ընթրիքին:

Նրա խոսքով խմիչքը կամ հարբեցողությունը բացասական երեւույթ է, բայց եկեղեցին կոնկրետ որեւէ չափորոշիչ չի դնում, թե ինչքան պետք է խմել:

“Եկեղեցին սովորեցնում է, որ չի կարելի, բայց  չի կարելի հսկել: Կամ, երբ չափը անցնում են, նրանց  պիտակել իբրեւ դիվահար եւ կործանված, ինչը հաճախ անում են աղանդավորները”,- նշեց Տեր Եսային:

“Յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի շտկվելու եւ դարձի գալու: Եթե անգամ հարբոցողությամբ, թմրամոլությամբ է զբաղվում կամ ցոփ շվայտ կյանքով է ապրում, ինքը միշտ անառակ որդու օրինակով հետ գալու եւ եկեղեցին միշտ պատրաստ է նրան ներելու եւ իր գիրկը ընդունելու”,- եզրափակեց Տեր Եսային: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ